Prezentace se nahrává, počkejte prosím

Prezentace se nahrává, počkejte prosím

«Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագիր

Podobné prezentace


Prezentace na téma: "«Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագիր"— Transkript prezentace:

1

2 «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագիր

3 Ներդրումային միջոցների տրամադրման պայմանները
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի («Համաշխարհային Բանկ») և ՀՀ Կառավարության միջև 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրվել է «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային համաձայնագիրը, որով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությանը տրամադրվել է 39,0 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Տարեկան տոկոսադրույք՝ ուղղորդիչ տոկոսադրույք (Libor) + ՀԲ փոփոխական սփրեդ + միջնորդավճար 1% Մայր գումարի մարումները հավասարաչափ կիսամյակային՝ 2021թ.-ից մինչև 2036թ. : Միջազգային մրցույթի արդյունքում Էլեկտրահաղորդման գծի վերակառուցման կապալառու է ընտրվել Kalpataru Power Transmission LTD (Հնդկաստան) ընկերությունը: Պայմանագրի գումարը կազմում է 25.7 մլն դոլար Անցկացված մրցույթների արդյունքում տնտեսված 6,5 մլն ԱՄՆ դոլարը կտրամադրվի «Լալվար – Նոյեմբերյան 110 կՎ» օդային էլեկտրահաղորդման գծի վերակառուցմանը:

4 Ծրագրի նպատակը «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի նպատակն է բարձրացնել 220 կՎ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս- Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գծի հուսալիությունը՝ անջատումների քանակը 14-ից հասցնելով առավելագույնը 2-ի Մեծացնել էլեկտրահաղորդման գծի թողունակությունը՝ 250 ՄՎտ-ից հասցնելով 310ՄՎտ-ի Նվազեցնել վերակառուցվող էլեկտրահաղորդման գծի կորուստները՝ 1,6 %-ից մինչև 0,7 %-ի էլեկտրահաղորդման գծի վերակառուցման շինհրապարակ(Սյունիքի մարզ)

5 Ծրագրի իրականացման ժամկետները
Ծրագրի ավարտը նախատեսված է թվականին: «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գծի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2013 թվականին, ավարտը նախատեսվում է 2016թ. նոյեմբերին: 110 կՎ «Լալվար -Նոյեմբերյան» էլեկտրահաղորդման գծի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2016թ հուլիսին և ավարտել 2018թ.: ՆախարարԵ.Զախարյանի շրջայցը էլեկտրահաղորդման գծի վերակառուցման շինհրապարակ (Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր)

6 Ծրագրից ակնկալվող արդյունքները
«Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի արդյունքում կվերակառուցվի 1950-ական թվականներին շահագործման հանձնված և ֆիզիկապես մաշված 220 կՎ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս- Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գիծը՝ 721 տարբեր տիպի հենարաններով՝ շուրջ 227 կմ երկարությամբ: Էներգահամակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ գիծը անցնում է Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերով' միացնելով հանրապետության էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կենտրոնները՝ կենտրոնական և հարավային մասերը : Վերակառուցման արդյունքում «Նորադուզ-Լիճք-Վարդենիս- Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի, անջատումների քանակը 14-ից՝ պետք է հասնի առավելագույնը 2-ի, իսկ կորուստները՝ 1,6 %-ից մինչև 0,7 %:

7 ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ


Stáhnout ppt "«Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագիր"

Podobné prezentace


Reklamy Google